Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Բեյրութում Իրանի դեսպանատան վրա կատարված հարձակումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը կտրականապես դատապարտել է Բեյրութում Իրանի դեսպանատան վրա կատարված հարձակումը: Թուրքիայի ԱԳՆ-ը ցավակցանք է հայտնել Իրանի և ցավով փաստել է, որ Լիբանանում շարունակվում են երկրի կայունության դեմ ուղղված գործողությունները:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Լիբանանում կրոնական անվտանգության և կայունության ապահովումն առանձնակի նշանակություն են ստացել՝ կապված Սիրիայում շարունակվող պատերազմի հետ:

Երեկ ԲեյրութումԻրանի դեսպանատան մոտ գրանցված պայթյունների հետևանքով զոհվել էր 23 և վիրավորվել էր 145 մարդ, այդ թվում նաև մեծ թվով կանայք և երեխաներ: Դրա պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Աբդալլահ Ազամի բրիգադներ» խմբավորումը:

Տեսանյութեր

Լրահոս