Բաժիններ՝

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու պլանը չի փոփոխվել. Նիկոլայ Ազարով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպումը, որի շրջանակներում պետք է տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետերի՝ Դմիտրի Մեդվեդևի և Նիկոլայ Ազարովի հանդիպումը:

Հանդիպումից առաջ հայտարարվել էր, որ կողմերը քննարկելու են երկկողմանի համագործակցության հարցը, որն առնչվում է նաև գազային ոլորտին: Նշվել էր, որ որ վերջին ամիսներին զգալիորեն վատթարացել են երկու երկրների միջև առևտրային-տնտեսական հարաբերությունները, ինչը կարող է տնտեսական խոշոր կորուստներ պատճառել Ուկրաինային:

Ուկրաինան պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: Դրա հետ կապված՝ Ազարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ հարցում չեն փոխվել իրենց պլանները.

«Իմ կարծիքով՝ վիլնյուսյան գագաթաժողովին պլանային նախապատրաստությունն իրականացվում է նորմալ, մեզ մոտ փոփոխության չի ենթարկվել որևէ պլան: Ուկրաինայի խորհրդարանը շարունակում է աշխատել եվրաինտեգրացիոն օրենքների ընդունման վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս