Գեներալ Մանվել Գրիգորյանը լուրջ հիվանդ է
«Հրապարակը» գրում է. Արդեն մեկ շաբաթ է, ինչ բուժման նպատակով Ֆրանսիայում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Արտասահմանյան բժիշկների միջամտությանն այս տարի արդեն երրորդ անգամ է դիմում գեներալը։ Ըստ նրա ընտանիքին մոտ կանգնած «Հրապարակ» օրաթերթի աղբյուրի՝ Մանվել Գրիգորյանի մոտ թոքերի հետ կապված շատ լուրջ հիվանդություն է, որն աստիճանաբար քայքայում է գեներալի օրգանիզմը։ Երեկ էլ Ֆրանսիա է մեկնել նրա որդին՝ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ «Հրապարակ» թերթի քաղաքապետարանի աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետի մեկնումը բոլորի համար անսպասելի է եղել։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում