Վարդան Ղուկասյանի եղբոր ընտանիքը լքում է Հայաստանը

Համաձայն «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի ընտանիքը կամաց- կամաց լքում է Հայաստանը։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Գևորգ Ղուկասյանը Սլավոդկա թաղամասում՝ առաջին վարժարանի մոտ գտնվող իր ավտոտնակից գորգեր Է վաճառում։ Գյումրեցիներից շատերը 60.000 ՀՀ դրամով Ղուկասյանից գորգեր են գնել։ Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին քաղաքապետի եղբոր ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը։ Վերջինիս հարսն ու տղան արդեն գնացել են երկրից։ «ժողովուրդի» հետ զրույցում Գևորգ Ղուկասյանը, իհարկե, հերքել է տեղեկությունը. «Եթե նման բան լիներ, կասեի, թե գորգ է՝ վաճառում եմ, բայց նման բան չկա։ Ես նշված փողոցում ապրում եմ, այո՛, այնտեղ Էլ ավտոտնակ ունեմ, բայց գորգ չեմ վաճառում»։ Իսկ ինչ վերաբերում է երկիրը լքելուն, Ղուկասյանն ասել է. «Իմ որդին բիզնեսմեն է, գնում-գալիս է, իսկ ես իմ երկիրը չեմ պատրաստվում լքել»։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս