Բաժիններ՝

Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական Т-129 ATAK մարտական ուղղաթիռներով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական Т-129 ATAK մարտական ուղղաթիռներով: Այս մասին հայտարարել է տվյալ ուղղաթիռների արտադրությամբ զբաղվող թուրքական TAI ընկերությունը:

Վերջիններիս ներկայացուցիչները հայտարարել են, որ ադրբեջանական կողմը Թուրքիայի ՊՆ-ի միջոցով ծանոթացել են ուղղաթիռների գներին: Ադրբեջանական կողմը ցանկանում է սկզբնական շրջանում գնել երկու ուղղաթիռ:

Թուրքական ակողմը մտադիր է Т-129 ATAK ուղղաթիռները ցուցադրել ADEX-2014 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում, որը 2014 թվականի սեպտեմբերին անցկացվելու է Բաքվում:

Օրեր առաջ Անկարայում գտնվող TAI-ի գործարան էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով տեղում ծանոթացել է Т-129 ATAK-ի հնարավորությունների հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբին TAI-ն հերքել էր այն տեղեկատվությունը, որ թե Ադրբեջանը պատվիրել է T-129 ATAK տիպի 60 ուղղաթիռ, որոնց համար թուրքական ընկերությանն է վճարելու 3 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս