Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․ Նիկոյանի նախագահությամբ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․ Նիկոյանը խորհրդի անդամներին ներկայացրել է քննարկումների հետագա ընթացակարգը, որը նախատեսում է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման փուլ։
Երևանի քաղաքապետի տեղակալը Խորհրդի անդամներին հորդորել է ցուցաբերել ակտիվություն Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման փուլում։
Խորհրդի անդամները տվել են դրական եզրակացություն Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն