Շաբաթվա վերջին դոլարն «ընկավ»
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 404.0 դրամ։ Դոլարն էժանացել է 0.43%-ով կամ 1.74 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 650 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 403 դրամ, վաճառքինը՝ 406 դրամ: