Բաժիններ՝

Վրացի չինովնիկներն արդարացվել են, իսկ Աշոտ Մանուկյանը՝ ոչ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ արդարացրել է նախկին բարձրաստիճան չինովնիկների խմբին, որոնք մեղադրվում էին կաշառակերության մեջ:

Դատարանն անմեղ է ճանաչել Կրթության նախկին նախարար և «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դամենիային, Էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրիին, «Թելասի» էներգոբաշխիչ ընկերության գլխավոր տնօրեն Դևի Կանդելակիին, ինչպես նաև Գիորգի Նեմսիցվերիձեին ու Իզաբելլա Գուտիձեին:

Տվյալ գործով մեղադրվող Աշոտ Մանուկյանը, որին գրեթե մեկ տարի առաջ փոխարինել է Դևի Կանդելակին, ճանաչվել է մեղավոր և դատապարտվել է բանտային ազատազրկման, սակայն ներկայումս նա թաքնվում է հետաքննությունից և գտնվում է հետախուզման մեջ:

Չինովնիկների խմբին Վրաստանում ձերբակալել էին 2012 թվականի դեկտեմբերին՝ երկրում իրականացված իշխանափոխությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930