Բաժիններ՝

Ուկրաինայի համար թիվ մեկ հարցը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է. Նիկոլայ Ազարով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է, որ Ուկրաինայի համար թիվ մեկ հարցը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է.

«Մեզ անհրաժեշտ է հաղթահարել բացասական միտումները, որոնք առաջացել են վերջին ժամանակներս: Մասնավորապես, այդ խնդրին անդրադարձ է կատարվել երկու երկրների նախագահների վերջին հանդիպման ժամանակ, ինչպես նաև վարչապետների մակարդակով անցկացված բանակցությունների ժամանակ:

Առկա է բարձր մակարդակով երկկողմ մի շարք խնդիրները կարգավորելու մասին պայմանավորվածություն: Գլխավորն այն է, որ այդ հարցերում առկա է Ռուսաստանի ըմբռնումը: Վերջին շրջանում զգալիորեն նվազել է ուկրաինական ապրանքների պահանջարկը, ինչն առաջին հերթին վերաբերում է ռուսական շուկային:

Անկումը զգալի է՝ մեկ քառորդի չափով: Մեզ ոչ ոք չի փոխհատուցի ռուսական շուկայում կրած կորուստները: Ռուսաստանը գնալով ավելի է հրաժարվում ուկրաինական ապրանքներից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս