Բաժիններ՝

Թուրքիայի կառավարությունում աճում են տարաձայնությունները՝ կապված ուսանողական համատեղ հանրակացարանների տարանջատման հետ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունում աճում են տարաձայնությունները վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու փոխվարչապետ Բյուլենթ Արընչի միջև՝ կապված տղաների ու աղջիկների համար ուսանողական հանրակացարանների տարանջատման հետ:

Այս մասին հայտարարել է հենց Բյուլենթ Արընչը, որի խոսքերով՝ Էրդողանը պետք է հստակություն մտցնի ուսանողական հանրակացարանների տարանջատման շուրջ ստեղծված իրավիճակում: Ավելի վաղ Արընչը, մեկնաբանելով ԶԼՄ-ների այն հաղորդումը, թե Էրդողանը պլանավորել է տարանջատել ուսանողական հանրակացարանները տղաների ու աղջիկների համար, հայտարարել էր, որ այդ տեղեկությունները հավաստի չեն:

Սակայն դրանից հետո Էրդողանը հերքել էր նրա խոսքերը: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Թուրքիայի բնակչությունը հավանության չի արժանացնում այն, որ երկրում տղաներն ու աղջիկներն ապրում են ուսանողական համատեղ հանրակացարաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս