ԱՄՆ-Իրան-ԵՄ եռակողմ հանդիպումը Ժնևում կշարունակվի այսօր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ժնևում եռակողմ բանակցություններ են անցկացվել՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ջոն Քերին հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն նաև նոյեմբերի 9-ին: Քերին ընդգծել է, որ դեռ շատ աշխատանք կա, և որ բանակցությունները շարունակվելու են: Քերին այլ մանրամասներ չի հայտնել:

Նշվում է, որ եռակողմ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ: ԵՄ-ի ներկայացուցիչ Մայքլ Մանը Twitter-ի իր միկրոբլոգում հանդիպումը որակել է որպես դրական: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են հաջորդ օրը (այսօր):

Տեսանյութեր

Լրահոս