Փոքրիկի վիճակը կայուն է
Նոյեմբերի 6-ին տեղեկացրել էինք, որ շատ շտապ ռեզուս բացասական 1-ին կարգի դոնոր է անհրաժեշտ 3 օրական փոքրիկի արյան փոխներարկման համար: Քիչ առաջ տեղեկացանք, որ բազմաթիվ զանգերի արդյունքում հնարավոր եղավ գտնել և արյան բանկում հավաքել անհրաժեշտ ծավալի ռեզուս բացասական 1-ին կարգի արյուն:
«Շնորհակալ եմ մարդկանց՝ շատ կարճ ժամկետում արձագանքելու և իրենց օգնությունն առաջարկելու համար: Փոքրիկը, որին արյան փոխներարկում կատարելու համար ռեզուս բացասական 1-ին կարգի դոնոր էր հարկավոր, հիմա կայուն վիճակում է, հուսանք՝ շուտով կապաքինվի:
Բազմաթիվ զանգերի արդյունքում հնարավոր եղավ գտնել և արյան բանկում հավաքել անհրաժեշտ ծավալի ռեզուս բացասական 1-ին կարգի արյուն: Երախտապարտ եմ բոլորին սրտացավ վերաբերմունքի համար: Հարգանքով՝ Վարդան»: