Վրաստանը կողմնորոշվել է նոր գլխավոր դատախազի հարցում
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նոր գլխավոր դատախազ է դառնալու Օտար Պարցխալաձեն: Ներկայումս նա հանդիսանում է Ֆինանսների նախարարության Հետաքննչական ծառայության պետ:
Վրաստանի ՆԳՆ-ի՝ հասարակական կապերի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիան հաստատել է, որ Օտար Պարցխալաձեն իսկապես նշանակվում է գլխավոր դատախազ: Պարցխալաձեն ծնվել է 1976 թվականին, ամուսնացած է, և ունի մեկ զավակ:
Հիշեցնենք, որ Պարցխալաձեն գլխավոր դատախազի պաշտոնում կփոխարինի Արչիլ Կբիլաշվիլիին: Սաակաշվիլի կուսակցությունը կարծում է, որ դա այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ վերջին մեկ տարում դատախազությունը պարտություն է կրել նախկին չինովնիկների հետ կապված դատավարություններում: