Թուրք զինվորականները դժգոհ են զենիթա-հրթիռային համալիրների հարցում Չինաստանի հաղթանակից

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրք զինվորականները դժգոհ են մեծ հեռահարությամբ զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) շուրջ անցկացված մրցույթի արդյունքներից, որոնց համաձայն, հաղթել է չինական CPMIEC ընկերությունը, ինչի մասին հայտարարվեց այս տարվա սեպտեմբերի 26-ին:

Թուրք զինվորականների կարծիքով՝ չինական HQ-9 ԶՀՀ-երն առանձնանում են իրենց էժան գնով, չեն փորձարկվել մարտական պայմաններում՝ ի տարբերություն ամերիկյան Patriot ԶՀՀ-երի:

Թուրք զինվորականները նաև զայրացած են ԱՄՆ-ի պահվաքծի վրա, ով չի նպաստել Անկարային բարձր տեխնոլոգիաներ առաջարկելուն, ինչն էլ մրցույթի ժամանակ խաթարել է ամերիկյան Lockheed Martin ընկերության դիրքերը:

Ռազմական աղբյուրները թերթին հայտնել են, որ ոչ վաղ անցյալում Թուրքիա ժամանած ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջիմ Միլերի հետ հանդիպման ժամանակ թուրք գեներալները հայտնել են իրենց մտահոգությունները՝ կապված չինական ընտրության հետ, և իրենց դժգոհությունները՝ կապված ԱՄՆ-ի քաղաքականության հետ:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ակտիվ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ կապված մրցույթի արդյունքների վրա: Թուրքիա են այցելել ԱՄՆ պետդեպարտամենտի ու Պենտագոնի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ: Միլերի այցից հետո Թուրքիա է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ պաշտպանական ու տիեզերական քաղաքականության գծով օգնականի տեղակալ Ֆրենկ Ռոուզը:

Տեսանյութեր

Լրահոս