Բաժիններ՝

Ադրբեջանական բանակում կարող է ստեղծվել Զինվորական օմբուդսմենի ինստիտուտ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատգամավորները քննարկում են ադրբեջանական բանակում Զինվորական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման հարցը: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել մի խումբ պատգամավորներ:

Դրա հետ կապված ակնկալվում է, որ ուղղումներ կարվեն երկրի Սահմանադրությունում և ռազմական օրենսդրությունում: Առաջարկվում է Զինվորական օմբուդսմենի ինստիտուտը հիմնել կա՛մ որպես առանձին կառույց, կա՛մ էլ գոյություն ունեցող Օմբուդսմենի ապարատին կից:

Նախաձեռնության նպատակը կայանում է նրանում, որ ապահովվի բանակաշինության ու զինծառայողների միջև հարաբերությունների կարգավորման մեջ հասարակության անմիջական մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս