 
                        ԱՄՆ-ը չպետք է խուսափի գաղտնալսումներին առնչվող հարցերին պատասխանելուց. Չինաստանի ԱԳՆ
 
                                    Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չխուսափել ոչ վաղ անցյալում բռնկված մասշտաբային գաղտնալսումների սկանդալին առնչվող հարցերին պատասխանելուց: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չպետք է խուսափի համաշխարհային ինտերնետը գաղտնալսելու գործունեության վերաբերյալ հարցերին պատասխանելուց: Լեյը հավելել է, որ Չինաստանը տառապում է ցանցահենների հարձակումներից, իսկ Չինաստանի կառավարությունը հետևողականորեն հանդես է գալիս նրանց գործողությունների դեմ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը շարունակ Չինաստանի կառավարությանը մեղադրում է ԱՄՆ-ի դեմ տնտեսական կիբեր լրտեսություն իրականացնելու մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        