Բաժիններ՝

Չինաստանը չի թուլացրել ԱՄՆ-ի դեմ տնտեսական կիբեր լրտեսությունը. զեկույց

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեռ որևէ արդյունքի չեն հանգեցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ջանքերը՝ կապված Չինաստանի կառավարությանը համոզելու հետ, որ վերջինս դադարեցնի ԱՄՆ-ի դեմ տնտեսական կիբեր լրտեսությունը:

Չինաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ձեռնարկել ամերիկյան արդյունաբերական ու ֆինանսական ընկերութունների տեղեկատվական համակարգերի մեջ ներթափանցելու համար՝ կոմերցիոն գաղտնիքներին տիրանալու համար:

Այս մասին նշված է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև հարաբերությունների գծով Տնտեսական ու անվտանգության հարցերով հանձնաժողովի տարեկան զեկույցում, որը պատրաստվում է Կոնգրեսի համար: Զեկույցում ընդգծվում է, որ չկա մեկ ցուցիչ, որ Չինաստանն այս տարի թուլացրել է կիբեր լրտեսությունը՝ ԱՄՆ-ի տնտեսական ու առևտրային տեղեկատվության հափշտակման նպատակով:

Նշվում է, որ գրանցվել են ավելի քան 140 ամերիկյան ընկերությունների տեղեկատվական համակարգեր ապօրինի ներթափանցելու փորձեր, որոնք իրականացրել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի թիվ 61398 հատուկ ստորաբաժանումը, որը բազավորված է Շանհայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930