Բաժիններ՝

Լոնդոնում ցուցարարների հրավառությունից տուժել է Բուքինգհեմյան պալատը (տեսանյութ)

Euro News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ի երեկոյան Լոնդոնում գրանցվել են բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ հրավառությունից ու խարույկներից տուժել է Բուքինգհեմյան պալատը:

Guy Fawkes անվանումը ստացած բողոքների գիշերն ամեն տարի Մեծ Բրիտանիայում նշվում է նոյեմբերի 5-ին: Guy Fawkes-ն անգլիացի կաթոլիկ է, որին մահապատժի են ենթարկել Վառոդային դավադրության տապալումից հետո: 1605 թվականի նոյեմբերի 5-ին Գայ Ֆոքսը փորձել էր պայթեցնել երկրի խորհրդարանը և տապալել թագավոր Հակոբ 1-ին թագավորին:

Գայ Ֆոքսի գիշերը բրիտանացիներն արձակում են հրավառություններ և խարույկներ են վառում, որի ժամանակ այրում են Գայ Ֆոքսի խրտվիլակը: Այդ օրն անցկացվում է նաև դիմակներով մարդկանց բողոքի շքահանդես: Այդ դիմակները դարձել են Anonymus ցանցահենների խմբավորման խորհրդանիշները:

Այս անգամ դիմակավոր մարդիկ բողոքել են մարդկանց գաղտնալսելու, ինչպես նաև գոտիները ձգելու քաղաքականության դեմ: Հարյուրավոր ցուցարարներ շարժվել են խորհրդարանի ուղղությամբ՝ ճանապարհին այրելով մի քանի մեքենա և աղբաման: Նրանք խարույկ են վառել ուղիղ Բուքինգհեմյան պալատի՝ թագավորական գլխավոր նստավայրի առջև, իսկ հետո սկսել են շշեր և ճայթռուկներ արձակել շենքի ուղղությամբ:

Թագուհի Ելիզավետա 2-րդն այդ ժամանակ գտնվել է պալատում: Ցուցարարները հատուկ վնաս չեն պատճառել պատմական շնեքին, սակայն բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ կատաղի բախումների: Անկարգություններն ավարտվել են միայն առավոտյան:

606x341_244978 BYVT1zDCAAARa5M


 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս