Բաժիններ՝

Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովը տեղի է ունենալու 2014 թվականի հունվարին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովը տեղի է ունենալու 2014 թվականի հունվարին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը:

Վերջինիս խոսքերով՝ այդ գագաթաժողովն անցկացվելու է Բրյուսելում և դրանում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ: Նա հավելել է, որ ներկայումս դեռ վաղ է խոսել այդ գագաթաժողովում ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման շուրջ համաձայնագիր ստորագրելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս