Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևոր է մահացել. օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
Федерал Пресс-ի փոխանցմամբ՝ Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել «Ռոսիա» ավիաընկերության А-319 ինքնաթիռը: Որպես դրա պատճառ է նշվում ինքնաթռի ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացումը:
Ինքնաթիռը նախօրեի երեկոյան Հայաստանի մայրաքաղաք Երևանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Անսպասելիորեն վատթարացել է ուղևորներից մեկի առողջական վիճակը, և օդաչուն որոշել է ինքնաթիռն իջեցնել Դոնի Ռոստովի օդանավակայանում:
Այստեղ օդանավին դիմավորել են բժիշկները, սակայն չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Դրա հետ կապված՝ անցկացվում է ստուգում: Նախնական տվյալներով՝ մահացածը լուրջ հիվանդ է եղել և Սանկ Պետերբուրգ է մեկնել բուժման նպատակով: Թռիչքի ժամանակ նրան ուղեկցել է կինը: