Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի մեկնելու Վիլնյուս

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի մեկնի Վիլնյուս, ուր նոյեմբերի 28-29-ին տեղի է ունենալու ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, ուր Վրաստանն ու ԵՄ-ը նախաստորագրելու են Ասոցացման համաձայնագիրը:

Վիլնյուս մեկնող վրացական պատվիրակությունը գլխավորելու է երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Սաակաշվիլիի խոսքերով՝ Վիլնյուսի գագաթաժողովին հավանաբար կմեկնի նորընտիր նախագահը՝ ընդգծելով, որ դա իրականում նրա գործառույթն է:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ Սաակաշվիլին չի ընդգրկվել Վիլնյուս մեկնող վրացական պաշտոնական պատվիրակության կազմում:

Նշվել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին մեծապես հուսով է եղել, որ նոր իշխանությունները հաշվի կառնեն իր ներդրումը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում և իրեն կընդգրկեն Վիլնյուս մեկնողների թվում:

Տեսանյութեր

Լրահոս