Խոշոր ավտովթար «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց. կան վիրավորներ
shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ 28-ամյա Արթուր Գրիգորյանը իր կողմից վարած Chrysler 300 մակնիշի 90 AM 101 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողատայում՝ Արքայաձոր ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող թիվ 55 տան դիմաց, բախվել է աջ մայթին կայանված Նորք Մարաշի բնակիչ 35-ամյա Վերոնիկա Սիմոնյանին պատկանող Toyota մակնիշի 77 CC 778 համարանիշի ավտոմեքենային:
Վթարից հետո Ա. Գրիգորյանը Chrysler բախվել է էլեկտրասյանը, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ 38-ամյա Հովհաննես Վարպետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասները կարդացեք այստեղ`