Բաժիններ՝

Մադուրոն աջ ուժերին մեղադրել է «սողոսկող հեղաշրջման» փորձ կատարելու մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աջ ուժերին մեղադրել է «սողոսկող հեղաշրջման» փորձ իրականացնելու մեջ: Մադուրոն այդ մասին հայտարարել է ազգային բոլոր հեռուստաալիքների եթերում:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ընդդիմության պլանները տապալվել են, և որ ժողովրդի թշնամիներին չի հաջողվել ամբողջովին կաթվածահար անել երկրի տնտեսությունը:

Մադուրոյի խոսքերով՝ աջ ուժերը քայքայիչ գործունեություն են ծավալել Վենեսուելայի ժողովրդի դեմ, ինչտը միտված է տնտեսության փլուզմանն ու սոցիալական պայթյուն առաջացնելուն, ինչն էլ իր հերթին պետք է հանգեցնի գործող կառավարության տապալմանը:

Մադուրոն տվել է կոնկրետ քաղաքական գործիչների անուններ, որոնք մասնակից են այդ ամենին, ինչպես նաև թվարկել է կառավարության հակաքայլերի մասին: Նա կոչ է արել ստեղծել տնտեսական պաշտպանության հանձնաժողովներ, որոնք պետք է դառնան խափանարար գործողություններ իրականացնողների դեմ պայքարի կարևորագույն գործիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս