Բաժիններ՝

ԵՊՀ-ի 20-ամյա ուսանողը Երևանում «Նիվա»-ով բախվել է «Դերժավա» ընկերության տնօրենի «BMW»-ին

Ըստ shamshyan.com-ի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ՝ 20-ամյա Արման Անդրեասյանն իր կողմից վարած Վազ 21213 մակնիշի 27 TՏ 777 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցում թիվ 68 էլ.սյան դիմաց դուրս է եել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արման Աբրահամյանի վարած BMW մակնիշի 33 ՍԼ 707 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես  հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդ Ա. Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ՝ Նաիրի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Անդրեասյանը սովորում է Երևանի Պետական համալսարանի 4-րդ կուրսում, իսկ Ա. Աբրահամյանը, ըստ տեղեկությունների՝ աշխատում է «Դերժավա» ընկերությունում՝ որպես տնօրեն:

Նյութի շարունակությունը, ֆոտոռեպորտաժը և տասնյութը՝ սկզբնաղբյուր կայքում

shamshyan.com 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս