Բաժիններ՝

Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը. Գեորգի Մարգվելաշվիլի

BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը եվրոպական ժողովրդավարությամբ երկիր է, որում պետք է լինեն տարբեր կուսակցություններ և ոչ թե մեկ կուսակցություն, ինչպես որ եղել է Սաակաշվիլիի կառավարման ժամանակ («Միասնական ազգային շարժում» կուսակցություն):

Մարգվելաշվիլիի խոսքերով՝ ոչ թե նախագահները, այլ ժողովուրդն է վճռում, թե երկրի զարգացման վրա ինչպիսի ազդեցություն են ունենում քաղաքական ֆիգուրները, որոնցից մեկն էլ Սաակաշվիլին է.

«Եթե Սաակաշվիլին ունի որևէ ապագա, ապա դա պետք է որոշի ժողովուրդը: Անկեղծ ասած՝ ես, նայելով տվյալ իրավիճակին, նայելով նրա քաղաքական անցյալին, չեմ տեսնում իրական հանրաճանաչություն: Սակայն կրկնում եմ, որ դա որոշում է ոչ թե նախագահը, այլ՝ ընտրությունները, ժողովուրդը»:

Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը Թբիլիսիում տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս