Շուտով շահագործման կհանձնվի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ու Թուրքիայի միջև նավթամուղը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունն իր նավթն արտահանելու է Թուրքիայի տարածքով: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մամլո քարտուղար Սեֆին Դիզաին:
Վերջինիս խոսքերով՝ շուտով շահագործման կհանձնվի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ու Թուրքիայի միջև նավթամուղը: Նա հավելել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ, ինչը դրական կազդի երկու երկրների փոխհարաբերությունների վրա: