Վիեննայում ավարտվել է Իրանի ու «Վեցյակի» փորձագետների հանդիպումը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Վիեննայում ավարտվել է Իրանի ու «Վեցյակի» փորձագետների երկօրյա հանդիպումը: Հանդիպումն անցկացվել է դռնփակ պայմաններում, նրա ավարտից հետո մասնակիցները զերծ են մնացել մեկնաբանություններ անելուց:
Իրանի ու «Վեցյակի» փորձագետների հանդիպումը Վիեննայում անցկացվել է հոկտեմբերի 30-ին և 31-ին: Դրա նպատակն Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվելն է, որը պլանավորված է նոյեմբերի 7-8-ին, Ժնևում: