ՀՀ բնապահպանության նախարարության բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21-25.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.15 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել է 2.27 մլն դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում կայացվել է 100.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 107.1 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 832.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում  և հաշվարկվել է 176.200 դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 95.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների  շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների  հայտնաբերած նմանատիպ մեկ այ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Նույն չափով տուգանք է նշանակել նաև Երևանի տարածքային բաժինը:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած հանքանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի համար կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 168.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած Փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի  համար կայացվել է 100.000 դրամ  գումարի  վարչական տուգանքի մեկ որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված նմանատիպ մեկ այլ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.960 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման  երկու դեպքի համար կայացվել է 200.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 90.000 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.95 մլն  դրամ գումար:

Արագ արձագանքման աշխատանքային խմբի նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կայացրած քսանվեց որոշումներով  պետական բյուջե պետք է մուտքագրվի վարչական իրավախախտումների գործերով 1,26 մլն դրամ իսկ բնությանը պատճառած վնասի վերականգնման մասով 791.990 դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս