300 միլիոն դրամ՝ նախագահական նստավայրի վերանորոգման համար

«Ժողովուրդը» գրում է. Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մտադիր են ՀՀ պետական բյուջեի հաշվին վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնել։ Ավելին, ինչպես փաստում են «Ժողովուրդի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այս տարի նախագահի նստավայրը մոտ 1 մլն դրամ է տրամադրել «ճարտարապետական կոնստրուկտորական նախագծային և նախահաշվային փաստաթղթերի մշակման համար»։ Իսկ այդ աշխատանքները վստահել են «Արքիտեկչըլ Լայն Պրոջեկտս» ՍՊԸ-ին։ Թերթը նշում է, որ 2014թ. պետական բյուջեից նախատեսված է 50 մլն դրամ էլ տրամադրել նախագահականին՝ «վարչական օբյեկտների շինարարություն» և 250 մլն դրամ՝ «վարչական օբյեկտների վերանորոգում» անվան տակ։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս