Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԻԻՀ դեսպանին

Հ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը:

Դեսպան Ռեիսսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Գևորգ Կոստանյանին` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշակակվելու կապակցությամբ: Մոհամմադ Ռեիսիին փոխանցել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի շնորհավորանքներն ու ԻԻՀ այցելելու հրավերը:

ԻԻՀ դեսպանը կարևորելով այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը, հույս է հայտնել, որ դրա արդյունավետ իրագործմանը կնպաստի նաև 2013թ. ապրիլին ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև կնքված «Փոխըմբռնման հուշագիրը»: Դեսպանը նշել է, որ Իրանի համար կարևորագույն խնդիր է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը, չնայած, որ այդ ուղղությամբ իրավապահ մարմինները հսկայածավալ աշխատանք են տանում:

ՀՀ գլխավոր դատախազը, կարևորելով ինչպես թմրանյութերի ապօրինի շրջանառության, այնպես էլ` հանցավորության դեմ պայքարն ընդհանրապես, ընդգծել է, որ թմրանիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումն առավել արդյունավետ կդարձնի դրանց տարածման դեմ պայքարը: Այդ առումով լուրջ անելիքներ ունեն նաև մաքսային և սահմանապահ կառույցները` աշխատակիցների պատրաստվածության բարձր մակարդակ ապահովվելու տեսանկյունից:

ՀՀ գլխավոր դատախազը նաև նշել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազի հետ առաջիկա հանդիպմանը կքնարկվեն համատեղ գործնական քայլերը, որոնց իրականացման դեպքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կլինի:

Դեսպան Ռեիսին ՀՀ գլխավոր դատախազին շնորհակալություն է հայտնել` դատապարտյալների հանձնման գործում ցուցաբերած աջակցության համար:

«ՀՀ-ում յուրաքանչյուրի իրավունքը երաշխավորված է, հանցագործությունը` պատժելի. սա է ՀՀ գլխավոր դատախազության օրինականության և իրավահամակարգի ամրապնդման ուղղությամբ գործունեության նպատակը»,- հանդիպման ավարտին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս