«Պահ»,- արձագանքեց Սեյրան Սարոյանը՝ լսելով զինվորականների միջին աշխատավարձի ցուցանիշը

Ազգային ժողովում շարունակվում է 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, թե արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ համակագի համար 2014թ.-ի բյուջեով հատկացվել է 9.5 մլդ դրամ, որը 28 տոկոսով ավելի է 2013թ. բյուջով հատկացված ցուցանիշից: Նա հայտնեց, որ կան ավելացումներ՝ հիմնականում աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված: «Ոստիկանությանը 2014թ.-ի բյուջեով նախատեսվում է 34.2 մլդ դրամ, որը 2013թ.-ի համեմատ ավելի է 11 տոկոսով: Ոստիկանության գծով կան նաև արտաբյուջետային ներդումներ: Ազգային անվտանգության ծառայությանը նախատեված է 16.5 մլդ դրամ, որը նախորդ տարվա հետ համեմատած ավելի է 15 տոկոսով: Պետական պահպանության ծառայության համար բյուջեն սահմանել է 2.4 մլդ դրամ»: Նա հայտնեց նաև, որ հինգ հարյուր մլն դրամ է հատկացվել ազատամարտիկների բնակարանների համար: «Այո, ազատամարտիկների բնակարանների հետ կապված մենք պահանջարկ ունենք: Նրանք, ովքեր հերթագրված են բնակարանների համար, բավական մեծ գումարներ են պահանջում: Եթե կգտնենք ոլորտներ, որտեղ կարելի է կրճատել կամ եկամուտներ ավելացնել այս խնդրի լուծման հարցով, հավատացեք՝ ես ձեր կողքին կկանգնեմ»,- հավաստիացրեց Պավել Սաֆարյանը: Փոխնախարարիի խոսքը ընդհատեց գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը. «Աֆիցերներին ինչքա՞ն փող եք տալիս՝ դու էտի ասա: Մերը գրողին ըլնին՝ զինվորականներին ինչքա՞ն եք տալիս»: Պավել Սաֆարյանն էլ ի պատասխան ներկայացրեց. «Ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատավարձերը հավասարեցված են, ՊՆ-ն փոքր-ինչ ավելի բարձր է: Փրկարար ծառայությունում ավելի ցածր աշխատավարձ է սահմանված, քան ոստիկանություն և ԱԱԾ-ում: Աշխավարձերը սահմանված են ըստ խմբերի»: Սեյրան Սարոյանի նյարդերը կարծես տեղի տվեցին ու նա տեղից արձագանքեց. «Ինչ թիվ պիտի չասես՝ կասես, ինչ թիվ պիտի ասես՝ չես ասի»: Շարունակելով իր խոսքը Պ. Սաֆարյանն ներկայացրեց միջին աշխատավարձը՝ նշելով, որ այն 443.000 դրամից կդառնա 609.887 դրամ: «Պահ»,- արձագանքեց Ս. Սարոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս