Բաժիններ՝

Առաստաղը քանդելով` խանութից գողություն են կատարել

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Տավուշի բաժին է դիմել 39-ամյա մի տղամարդ և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ` առաստաղը քանդելով, Արծվաբերդ գյուղում գտնվող իր խանութից գողացել են 200.000 դրամ, 150 դոլար, 2.000 ռուբլի, 1.000 դրամ արժողության լիցքավորման 32 քարտ, բջջային հեռախոսի հիշողության 3 կրիչ և ծխախոտ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել են 1989 թ. ծնված Աշոտ Ա.-ն, 1995 թ. ծնված Արմեն Ա.-ն և 1977 թ. ծնված Սարգիս Ա.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս