Սաակաշվիլին ընդունում է ընտրությունների արդյունքները. մենք պետք է հարգենք ցանկացած ընտրություն
Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը նոր նախագահ է ընտրել: exit-poll-ի տվյալներով` Վրաստանի նախագահական ընտրույուններում հաղթել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կուսակից Գեորգի Մարգվելաշվիլին, երկրորդ տեղում Սաակաշվիլիի թիմակից Դավիթ Բաքրաձեն է:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընտրողներին, քանի որ ցանկացած ընտրություն երկրում ժողովրդավարական ինստիտուտների առաջընթաց է նշանակում: Վրաստանի ընտրողներն ասացին իրենց խոսքը: Արդյուքներից դժգոհ բոլոր քաղաքացիներին ցանկանում եմ ասել, որ մենք պետք է հարգենք ցանկացած ընտրություն. այդպիսին են ժողովրդավարության կանոնները»,-հայտարարել է Սաակաշվիլին: