Ո՞ւմ էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը (տեսանյութ)
«Ես ուղիղ կապ եմ տեսնում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի և 2013 թվականի սեպտեմբերի 3-ի միջև, քանի որ երկու դեպքում էլ մեծ ոճրագործություն է տեղի ունեցել ազգի և պետության համար, երկու դեպքերն էլ կործանարար բնույթ են կրել երկրի համար»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր նման կարծիք է հայտնել Անահիտ Բախշյանը, ում ամուսինը՝ Յուրի Բախշյանը ևս զոհ էր դարձել Ազգային ժողովում իրականացված հանցագործությանը: