Ռուբեն Հակոբյանն այս պահին «Ժառանգությունից» դուրս գալու մասին չի մտածում

«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով այսօր ներկա էր ՀՀՇ հիմնադիր համագումարին, լրագրողների հետ զրույցում ասաց.  «Միշտ էլ կարող են կուսակցություններ ստեղծվել, եթե նրանք ունեն համակիրների բանակ և գաղափարախոսություններով կարող են շահել և տեղ ունենալ այդ քաղաքական դաշտում, ուրեմն պետք է լինեն»։

Հարցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» հետո միանաք ՀՀՇ կուսակցությանը, որովհետև Աստված երրորդություն է սիրում, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Եկեք Աստծո երրորդությունից չխոսենք: Մի բան կարող եմ ասել, 20 տարի և ավելի քաղաքականության մեջ եմ եղել, և այն սկզբունքները , որոնք ունեցել եմ՝ որևէ մեկը չի կարող ասել, որ փոքր-ինչ հեռացել եմ»։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ղեկավարելու պաշտոնից թեև նա հրաժարվել է, բայց կրկնեց, որ այս պահին կուսակցությունից դուրս գալու մասին չի մտածում։

Լուսանկարը՝ Սերժ Դավիդովի

Տեսանյութեր

Լրահոս