«ժուչոկներ» են տեղադրվել նաև ԱԺ ծառերի վրա, նստարանների տակ և սյուների գլխի՞ն
«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ մեր թղթակցի հետ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովում։ Աշխատակազմի անդամներից մեկի հետ «անմեղ», կենցաղային մակարդակի խոսակցության ժամանակ, մեր թղթակիցը նույնքան «անմեղ», կենցաղային կոնտեքստում տվել է Աժ փոխնախագահներից մեկի անունը։ Սա ցնցել է Աժ աշխատակազ մում երկար տարիներ աշխատող զրուցակցին, նա սկսել է աչքով-ունքով հասկացնել, որ պետք չի խոսակցությանը շարունակել, որ իրենց լսում են և այլն։ Միջադեպի ողջ զավեշտն ու միաժամանակ ողբերգությանն այն է, որ խոսակցաթյունը ընթացել է «կանանց սենյակում» լվացվելու և հայելու աոաջ հարդարվելուն զագահեռ։
Այն, որ Ազգային ժողովում արդեն տևական ժամանակ է բոլորը «կեսբերան» են խոսում, բոլոր կարևոր հատվածներում անցնում համր հաղորղակցության, աչքով-ունքով և ձեռքերի շարժումներով միմյանց բան հասկացնելուն, հայտնի Է բոլորին։ Այս շենքում օդի մեջ սավառնում Է մի համոզմունք, որ բոլոր սենյակները դահլիճներն ու միջանցքները պատված են «Ժուչոկներով», և այնտեղ գտնվողների յուրաքանչյուր խոսք ձայնագրվում է եւ հայտնվում համապատասխան մարմինների սեղաններին։
Որոշ ժամանակ աոաջ Աժ-ում գործում էր ավանդույթ, երբ տարբեր մարդիկ իրենց կարեւոր խոսակցությունները վարում էին բակում ծառերի տակ։ Սակայն վերջին շրջանում Աժ բակում անգամ չեն հանդիպում «կոնսպիրատիվ» զրույցի բռնված անձինք։ Ու եթե սա մինչեւ երեկ տարակուսելի էր, ապա երեկվա միջադեպից հետո պարզ է. կասկածներ կան, որ «ժուչոկներ» են տեղադրվել նաև ծառերի վրա. նստարանների տակ եւ սյուների գլխին։ Համենայնդեպս, եթե աշխատակազմի ներկայացուցիչները կարծում են. թե իրենց լսում, հետեւում եւ ձայնագրում են նաև զուգարաններում, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք Է ազատ զգան բակում։ Այս իրավիճակը յուրահատուկ Է ոչ միայն Աժ-ին։
«Հայաստանի պետական բարձրագույն բոլոր մարմիններում նույնն է. այնտեղ մտնող դուրս եկողներին համակել է մի զգացողություն, «կարող է պատահել մեզ հետևում են…»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժաանակի» այսօրվա համարում: