Վահագն Չախալյան. «Նախագահն ինձ ադին նա ադին կանչեց»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 25-ին, Միխեիլ Սաակաշվիլին Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին հանդիպել է Վահագն Չախալյանին: Սաակաշվիլին ու Չախալյանը հանդիպել են ձեռքսեղմումով, սակայն նրանց հանդիպումը քիչ էր մնացել հասներ ծեծկռտուքի: Արդյոք այդ միջադեպը ծրագրվա՞ծ էր, թե՞ պատահական՝ sknews.ge կայքի հարցին, Վահագն Չախալյանը պատասխանել է. «Մենք հանգիստ կանգնած էինք, նախագահը մեզ մոտեցավ: Ընդհանրապես մեր կողմնակիցների մի տոկոսն էլ չկար հավաքված, եթե մենք պատրաստված լինեինք հակառակը կլիներ»:
Ըստ Չախալյանի՝ Միխեիլ Սաակավիլին նախագահին վայել արտահայտություններ չի օգտագործել. «Ես ևս մեկ անգամ ամաչեցի: Վերջում ասաց՝ արի ադին նա ադին ելնենք: Երկրի նախագահը իրավունք ունի՞ իր քաղաքացուն հաշիվ պարզելու հրավիրելու: Ես ասացի, որ 5 օրից: Պետք չէր դա ասել: Մի բան հասկացա, որ կոնֆլիկտ կուզեն»,- ասել է Չախալյանը: