Բաժիններ՝

Christie’s աճուրդում վաճառվել է մարդկանց կյանքեր փրկած ամենաթանկ թխվածքաբլիթը

Թխվածքաբլիթներով լեցուն 100-ամյա տուփը, որը գտնվել է Անտարկտիդան ուսումնասիրող բրիտանացի Էռնեսթ Շեքթլթոնի խփած ճամբարի տարածքում, Christie’s աճուրդում վաճառվել է 2000 դոլարով։

Պահեստում, որտեղ ձմեռել է հայտնի գիտնականի արշավախումբը, հայտնաբերվել են մեծ թվով հին առարկաներ։ Դրանք հայտտնվել են տարբեր հավաքածուներում և այժմ վաճառվում են աստղաբաշխական գումարներով։ Իսկ վաճառված թխվածքաբլիթի գինը գերազանցել է բոլոր սպասումները։

ernest-sheklton
Բանն այն է, որ այն պատրաստվել էր Huntley & Palmers անգլիական ընկերության կողմից՝ հատուկ Շեքլթոնի արշավախմբի համար՝ պրոտեինների հարստացված պարունակությամբ։ Այդ թխվածքաբլիթը փրկել է արշավախմբի անդամների կյանքը, երբ նրանք վերադարնում էին հայրենիք և սննդի պաշարը գրեթե սպառվել էր։
Արշավախմբի անդամներից մեկը՝ Ֆրենկ Ուայլդը, իր օրագրում գրել էր, որ Շեքլթոնն անձամբ է իրեն տվել այդ թխվածքաբլիթից, որպեսզի գոնե փոքր-ինչ վերականգնի ուժերը։ «Երդվում եմ Աստծով, որ ես դա երբեք չեմ մոռանա։ Այդ թխվածքաբլիթը մեզ համար մի քանի հազար ֆունտից էլ թանկ էր դարձել»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս