Արտգործնախարարությունից պարզեք. Աղվան Վարդանյանը չի մեկնաբանում Վահան Հովհաննիսյանի նշանակման հետ կապված լուրերը
Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ թուրքական լոբբինգի պատճառով ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու գործընթացը դանդաղել է: ԱԺ բրիֆինգների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով այս տեղեկություններին, հորդորեց դիմել արտաքին գործերի նախարարությանը: «Այստեղից մի քանի ճանապարհ կա՝ մեկը Աբովյանով իջնել, Պրոսպետով մտնել թեքվել Ամիրյան՝ ԱԳ նախարարություն հասնել: Մեկը՝ Սայաթ-Նովայով գնալ Աբովյանով իջնել… Այս հարցերը ԱԳ նախարարությանն ուղվելիք հարցեր են: Մենք չենք կարող զբաղվել այս հարցերով, և իմաստ էլ չունի: Ենթադրում եմ, որ նման հսկայական համայնք ունեցող, կարևորագույն երկրում Վահան Հովհաննիսյանի նշանակմանը կարող են, իհարկե, պառլամենտի պատգամավորներից դեմ լինել: Բայց կա արտգործնախարարություն, գնացեք՝ պարզեք»,- ասաց Աղվան Վարդանյանը: