«Զուրաբյանի ջղերը չդիմացան». Գալուստ Սահակյանը՝ ի պաշտպանություն Լևոն Զուրաբյանի

ԱԺ բրիֆինգների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյան-Լևոն Զուրաբյան լեզվակռվին և Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցությունից հետո հրապարակված սղագրությանը: «Պետք չէ էդքան շատ մեծարել: Մի հինգ-վեց հոգի կա, ամեն օր պետք է ասենք ովքե՞ր են իրանք: Սղագրությունը չեմ կարդացել, բայց մասնակցել եմ նիստին, և Զուրաբյանը ստիպված եղավ այս կերպ վարվել: Դե մենք սովորել ենք՝ ռեակցիա չենք տալիս, բայց Լևոն Զուրաբյանի ջղերը չդիմացան և նա փորձեց կարգի հրավիրել Փոստանջյանին: Դեռևս փորձություն չուներ, որ մտածեր, որ կարգի հրավիրվողը չի, որովհետև բնույթն է այդպիսին, բայց… Այդ խոսակցություններն արդարացված էին Զուրաբյանի կողմից»,- ասաց մեծամասնության ղեկավարը: Սահակյանը լեզվակռիվը բնութագրեց Պարույր Սևակի խոսքերով՝ դժվար է գործ ունենալ վիրավոր և բութ հավատացյալի հետ

Տեսանյութեր

Լրահոս