Ինչու է Սուրիկ Խաչատրյանը հրաժարվել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

«Ժողովուրդը» գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, որ ինքը հրաժարվել Է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից իր զբաղվածության պատճառով, քանի որ միաժամանակ նաև կարատեի ֆեդերացիայի նախագահն է. «Ես անցած տարի էի ուզում հրաժարվել, ճիշտն ասած, տղաների մեծ մասը խնդրեց, ու ես այս մեկ տարին Էլ շարունակեցի աշխատել»։ Ս. Խաչատրյանն ասաց, թե ինքը տեղյակ չի եղել, որ իրեն այդ պաշտոնում փոխարինելու Է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ «Ժողովուրդի» հարցին, թե արդյոք Ա. Բաղդասարյանը արժանի՞ փոխարինող Է, կկարողանա՞ այդ աշխատանքը լիարժեք կատարել, Խաչատրյանը պատասխանել է. «Դե ես ի՞նչ ասեմ, դա այնպիսի գործ է, որ իրենից Է կախված, էլի։ Հիմա ինքը պետք Է կազմակերպի։ Ամենօրյա աշխատանք պահանջող գործ Է, ինձ թվում է՝ կկարողանա»։

 Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031