Զարուհի Փոստանջյան. «Դիմեք Հովիկին և Լյովիկին, երևի մեկը կա, որ Հովիկի սենյակում նստած սղագրո՞ւմ է, ես չգիտեմ, ես չեմ սղագրել»
Ինչպես տեղեկացրել էր 168.am-ը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած հայտնի խորհրդակցության ժամանակ լեզվակռիվ էր տեղի ունեցել Լևոն Զուրաբյանի և Զարուհի փոստանջյանի միջև: Նույնիսկ հրապարակվեց այդ խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած վեճի սղագրությունը: ԱԺ բրիֆինգների ժամին, անդրադառնալով սղագրությանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց. «Դիմեք Հովիկին և Լյովիկին: Երևի մեկը կա, որ Հովիկի սենյակում նստած սղագրո՞ւմ է, ես չգիտեմ, ես չեմ սղագրել»:
Հարցին, թե ինքը նիստի ժամանակ հնչեցրե՞լ է արտահայտություն «Յա, Լյովիկ, էս էլի թռա՞ր», Փոստանջյանը չպատասխանեց. «Չեմ կարող ասել ով է սղագրել: Դիմեք իրենց»: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի կայացրած որոշմանը, թե «Ժառանգություն» խմբակցությունը ԵԽ ԽՎ-ում առհասարակ պետք է ընդգրկված չլինի, Զ. Փոստանջյանը հայտնեց, որ ինքը բողոքարկելու է և արդեն նախաձեռնվել է բողոքարկման գործընթաց, բայց նշեց նաև, որ ՀՀ իշխանությունները պաշտոնական փաստաթուղթ ԵԽ ԽՎ-ին չեն ներկայացրել: