Ծառուկյանը չի ճանաչում Բաղդասարյանի ընտրության օրինականությունը
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով 168. am-ի թղթակցի այն հարցին, թե ՀԱՕԿ-ի կողմից տարածված հայտարարությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀԱՕԿ-ը չի ճանաչում վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության օրինականությունը, պատասխանեց. «Հայտարարության մեջ ամեն ինչ շատ հստակ գրված էր, սակայն առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերի ընթացքում այդ հարցում կմտցվի ավելի մեծ հստակություն»։ Մեր թղթակցին ճշտող հարցին, թե` ի վերջո, ՀԱՕԿ-ը ճանաչո՞ւմ է Արթուր Բաղդասարյանի ընտրության օրինականությունը, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Իհարկե, ո՛չ»։