Յուրի Վարդանյանը սենատորների ստորագրություննե՞ր է կեղծել

«Հայկական ժամանակը» գրոււմ է. Իր որդու հետ տեղի ունեցած սկանդալից հետո երեկվա դրությամբ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը դեռ հրաժարականի դիմում չէր ներկայացրել, թեեւ անգամ իշխանական պատգամավորներն էին նախօրեին Ազգային ժողովի միջանցքներում կարծիք հայտնում, որ Վարդանյանը պետք է տեղի ունեցածից հետո հրաժարական տա նախարարի պաշտոնից։ Նախարարը, սակայն, ընդհատակ է անցել եւ նրանից որեւէ մեկնաբանություն, արդեն մի քանի օր է. ստանալ չի հաջողվում։ Փոխարենը, ԱՄՆ-ում ապրող մեր քաղաքացիները տեղի ունեցածից հետո նորանոր պատմություններ են պատմում Վարդանյան ընտանիքի ամերիկյան անցյալից։ Մասնավորապես, երեկ ՍՍՆ-ից խմբագրություն զանգահարած կինը պատմում էր. թե Ֆինանսական ինչ գործերով է այնտեղ զբաղված եղել մեր փառապանծ մարզիկը, անգամ երկու սենատորի ստորագրություն է կեղծել եւ առանց նրանց գիտության, նամակներ դրել շրջանառության մեջ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ պարոն Վարդանյանը դուրս գա ընդհատակից, կփորձենք նրանից մեկնաբանություն ստանալ ամերիկահայ տիկնոջ ասածների կապակցությամբ։

Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս