Ռուսական կողմը ճնշե՞լ է Զարուհուն

«Հրապարակը» իր այսօրվա համարում գրում է .Սերժ Սարգսյանին հարց տալու նախորդ օրը Ձարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ պլենար նիստի ժամանակ որոշած է եղել «ջախջախիչ» հակապուտինյան հարց տալ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, սակայն չի տվել։ Փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ։ «Ես Նարիշկինի հետ հանդիպում, զրույց եմ ունեցել, պարզաբանումներ եմ պահանջել, հրապարակավ հարցը չեմ հնչեցրել, որովհետեւ գտա, որ նպատակահարմար է, որ առանձին իր հետ զրույց ունենամ»,– պատասխանեց նա։ Կհնչեցնեք այդ հարցը, որը չի հնչել։ «ФСБ-ի հետ կապված խնդրի մասին էր խոսքը»։ Ասում են՝ ռուսական կողմը Ձեր վրա ճնշում է գործադրել, որ Դուք բոլորի ներկայությամբ՝ ի տես աշխարհի, այդ հարցը չտաք։ «Ո՞վ կարող է ինձ վրա ճնշել, ռուսական կողմին ես եմ ճնշել, նույնիսկ կարծում եմ՝ բողոք են ներկայացրել Դավիթ Հարությունյանին, որ ես նման զրույց եմ տարել իրենց հետ։ Հետոէլ, ինքս եմ որոշում՝ հարցը տամ, թե՝ ոչ»։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս