Ռուս քաղաքագետ. Խոսակցությունները ՄՄ Թուրքայի անդամակցության մասին նույնն են, ինչպես Ռուսաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին

Խոսել Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության մասին նույնն է, ինչպես լրջորեն խոսել Ռուսաստանի անդամակցության մասին ՆԱՏՕ կամ ԵՄ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահի առաջարկին Թուրքիային ընդունել ՄՄ:

«Ես որեւէ ցանկություն չեմ լսել Թուրքիայի կողմից մուտք գործել Մաքսային միություն եւ չեմ պատկերացնում, որ դա կարող է իրական լինել: Թուրքիան զարգացնում է ինտեգրացման իր նախագիծը»,- նշել է քաղաքագետը: Նա կարծում է, որ այս առիթով Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարության պատճառն ակնհայտ է, քանի որ նա հակված է թյուրքական ինտեգրացման թեմաների քննարկմանը ու այդ պատճառով էլ նման առաջարկ է արել: «Ինքը Թուրքիան, ինչպես մենք գիտենք, նման ծրագրերի մասին երբեւէ չի խոսել: Ես չեմ հավատում, որպեսզի Թուրքիան ցանկանա մուտք գործել Մաքսային միություն»,- եզրափակել է Կոնստանտին Զատուլինը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս