Facebook-ը կջնջի դաժանության եւ բռնության տեսարաններով լուսանկարներն ու տեսանյութերը
Բռնության ու դաժանության տեսարաններով լուսանկարներն ու տեսանյութերը չպետք է տեղ գտնեն Facebook-ում: Սոցիալական ցանցը կջնջի բոլոր այն սյուժեները, որոնք լուրջ վնաս կարող են հասցնել օգտատերերի հոգեվիճակին, հաղորդել են ընկերությունում:
«Այս քաղաքանությունն ուղղված է հանրային շահերի պաշտպանությանը եւ ընդդեմ նրանց, ովքեր սադիստական տեսարաններից հաճույք են ստանում»,,-հաղորդել է NBC հեռտուստաալքիը` վկայակոչելով ընկերության ղեկավարությանը:
Facebook –ը սխալ է համարել նախկինում գործող կանոնը, որը թույլ էր տալիս օգտատերերին նման տեղեկատվություն տեղադրել: Ցանցում կուժեղանա վերահսկողությունն այդպիսի նյութերի նկատմամբ: