Բաժիններ՝

Լոնդոնում տեղի է ունեցել Քեմբրիջի արքայազնի մկրտության արարողությունը

Լոնդոնում տեղի է ունեցել Քեմբրիջի արքայազնի մկրտության արարողությունը: Եղիսաբեթ II թագուհու ծոռը` Քեմբրիջի արքայազն Ջորջը չորեքշաբթի մկրտվել է Լոնդոնի Սենտ Ջեյմս պալատի եկեղեցում, հաղորդում է  AP-ին:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են երեք ամսական արքայազնի ծնողների մերձավոր հարազատներն ու ընկերները: Թագուհին, արարողակարգի համաձայն, ամուսնու` Էդինբուրգի դուքսի հետ եկեղեցի է ժամանել ամենավերջում:

Մկրտության արարողությունը, ըստ ավանդույթի, իրականացրել է Քենթերբերիի արքեպիսկոպոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս