Բաժիններ՝

Չորս անչափահասները մեղադրվում են «Երազ» գործարանից գողություն կատարելու հանցափորձի մեջ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է չորս անչափահասների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, անչափահասներ Ա. Մ.-ին, Վ. Բ.-ին, Հ. Ա.-ին և Գ. Ա.-ին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ մուտք են գործել «Երազ» գործարան ՓԲԸ տարածքի էներգոարտադրամաս, որտեղից գողացել են 55մ երկարությամբ և 77.000 ՀՀ դրամ արժեքով պղնձե մալուխ և այն դուրս բերել գործարանի տարածքից, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել, քանի որ բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից»։ 4 տղաներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Նախագահող դատավորը Արմեն Խաչատրյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս