Բաժիններ՝

Ասադը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու խոչընդոտ չի տեսնում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ 2014թ-ի նախագահական ընտրություններում իր առաջադրման համար որեւէ խոչընդոտ չի տեսնում: Այս մասին Ասադը հայտարարել է լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես անձամբ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում թեկնածությունս  հաջորդ ընտրություններում առաջադրելու համար»,- հայտարարել է Ասադը:  Միաժամանակ նա ավելացրել է, որ առայժմ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ սպասվող ընտրությունների ժամկետները դեռեւս հայտնի չեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս